Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առ

Written by

in

Սիրելի՛ երիտասարդներ,

ջերմորեն շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

Դուք մեր երկրի ամենամեծ ներուժն եք և ձեր գիտելիքները, եռանդը, նորարար գաղափարներն ու նախաձեռնողականությունը կարևոր նշանակություն ունեն մեր համայնքի և երկրի զարգացման ու մեր ապագայի կերտման գործում։

Կարևոր է, որ դուք ոչ միայն ապրեք ու աշխատեք այստեղ, այլև ակտիվորեն մասնակցեք համայնքային կյանքին, հանդես գաք նոր նախաձեռնություններով, իրականացնեք ձեր գաղափարները և ձեր ներդրումն ունենաք համայնքի առաջընթացի գործում։

Հավատում եմ, որ ձեր ներուժը, նպատակասլացությունն ու հայրենի հողի հանդեպ սերը կարող են դառնալ նոր հաջողությունների և ձեռքբերումների հիմք։

Ձեզ է վստահվված մեր քաղաքի, համայնքի, մարզի և երկրի կայուն զարգացման, հզորացման վաղվա բարդ ու պատասխանատու գործը։

Համայնքային իշխանությունը մշտապես կանգնած է ձեր կողքին և այսօր էլ պատրաստակամ է օժանդակելու ձեր կողմից ներկայացվող կառուցողական բոլոր նախաձեռնությունների իրագործմանը, համատեղ կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն ուղղված է մեր սիրելի քաղաքի ու համայնքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվացմանը:

Մաղթում եմ ձեզ ամուր կամք, նորանոր հաջողություններ, մասնագիտական և անձնական ձեռքբերումներ, ստեղծագործական ոգի և անսահման հավատ սեփական ուժերի նկատմամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *