Երեւան: Մեդիամաքս: «Խաղաղության գագաթնաժողովի» մեկամյակի կապակցությամբ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը:
«Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի եւ վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:
Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարեւորությունը», – հաղորդում են Հայաստանի ԱԳՆ-ից:
Leave a Reply