18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին

Written by

in


Քաղաքականություն





18 արդարների գործով դատական նիստերին շարունակվում են հետազոտվել չապացույցները:

Մեղադրողները ներկայացնում են ինչ-որ անձանց պատկանող օրինական զենքեր, որոնք կապ չունեն գործով մեղադրյալ որևէ անձի հետ: Պետությունը նաև գումար է վատնել, որպեսզի այդ զենքերը ենթարկվեն փորձաքննության:

Բայց ինչո՞ւ: Որովհետև խնդիր ունեին 18 արդարներին ներկայացնելու որպես շատ վտանգավոր անձանց, իսկ «բավարար» քանակությամբ «վտանգավոր» ապրանքներ նրանց մոտից չհայտնաբերվեց: Իրենք էլ որոշեցին այլ անձանց մոտից «հայտնաբերել» «վտանգավոր» չապացույցները:

Սպասենք գալիք դատական նիստին ներկայացվող չապացույցներին: Տեսնենք` այս անգամ ինչն են որոշել ներկայացնել որպես ապացույց:

Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *