Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության՝ նոյեմբերի 11-ին կայանալիք գագաթնաժողովում:
«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցների կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում կայացնելը Հավաքական անվտանգության խորհրդի բացառիկ իրավունքն է, որն իրավասու է նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա», – ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի բոլոր կողմերի կողմից:
«Երեւանի հրաժարվելը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց եւ բյուջեի մասին ամենամյա որոշումների չստորագրումը նշանակում է իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները՝ ազգային վճարները ժամանակին կատարելու վերաբերյալ», – նշել է ռուս դիվանագետը:
Leave a Reply