2026 թվականի հունվար-մայիս ամիսներին (առանց մայիսի ԵԱՏՄ տվյալների հաշվառման) Ռուսաստանը արտասահմանյան շուկաներ է մատակարարել ավելի քան 113 հազար կենդանի խոզ՝ գրեթե 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։
2025 թ.-ի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր շուրջ 86 հազար կենդանի՝ ավելի քան 14 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Այս մասին հաղորդում է «Ագրոէքսպորտ»-ը։
Մատակարարումների ծավալը քանակով աճել է 32%-ով, իսկ դրամական արտահայտությամբ՝ 39%-ով։
2026 թվականին մատակարարումները հիմնականում իրականացվում են Վրաստան. այդ երկիր արտահանումը գերազանցել է 15 մլն ԱՄՆ դոլարը։
Երկրորդ տեղում է Հայաստանը (ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար),
երրորդում՝ Ղազախստանը (մոտ 400 հազար ԱՄՆ դոլար)։
Leave a Reply