Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուների հարցին։
«Ի՞նչ տարբերություն՝ պարոն Վարդևանյանը կլինի փոխնախագահի պաշտոնում, թե պարոն Կարապետյանը։ Այդ տեղը Սահմանադրությամբ ընդդիմությանն է, իսկ պարոն Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ շատ կուզենար այդ պաշտոնում լինել», – ասել է Գաբրիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» այս պահին որոշում չունի Վարդևանյանին փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցում։
Leave a Reply