Հարգելի՛ շինարարներ, ոլորտի նվիրյալներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։
Դարեր շարունակ կառուցելն ու արարելը եղել է մեր ժողովրդի բնավորության կարևոր դրսևորումներից մեկը։ Քարաշեն կառույցները, ամուր տներն ու ճանապարհները վկայում են մի պարզ ճշմարտության մասին՝ ժամանակները փոխվում են, բայց մարդու ստեղծածը շարունակում է լինել մնայուն և անփոփոխ։
Այսօր, երբ մեր համայնքում շարունակվում են զարգացմանն ու բարեկարգմանը միտված ծրագրերը, շինարարի աշխատանքը առանձնահատուկ նշանակություն է ստանում։
Յուրաքանչյուր նոր ենթակառուցվածք, բարեկարգված տարածք ու կառուցված ճանապարհ մեր համայնքի վաղվա օրվա մասն է՝ այն Մեղրիի, որը մենք պարտավոր ենք թողնել գալիք սերունդներին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործ եռանդ, մասնագիտական հաջողություններ և արժանի ձեռքբերումներ։ Թող Ձեր յուրաքանչյուր նոր աշխատանք դառնա մեր համայնքի զարգացմանն ու շենացմանը միտված ևս մեկ մնայուն ներդրում։
Շնորհավոր Շինարարի օրը։
Leave a Reply