Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետին | Քաղաքականություն

Written by

in

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։ Վերջինս Հայաստան է ժամանել Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական հսկա NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված արհեստական բանականության (ԱԲ) գործարանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների (Data Centers) և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ առանցքային ուղղություններով:

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են համաշխարհային հեղինակավոր տեխնոլոգիական ընկերությունների հետ համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացումը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *