«Ինտերը» նախամրցաշրջանային ընկերական խաղում հաղթել է «Յուվենտուսին»․ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը | Սպորտ

Written by

in

Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացել է իտալական ֆուտբոլի գրանդների դիմակայությունը․ ընկերական խաղում միմյանց դեմ են դուրս եկել «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումն ավարտվել է միլանյան ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով, հայտնում է Armsport.am-ը։

Միլանյան ակումբի կազմում 20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ 63-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկել է Էնդի Դիուֆը։ Թուրինցիների կազմում խաղավարտին՝ 85-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրճատել է Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դուրս է եկել խաղադաշտ «Ինտերի» մեկնարկային կազմում և անցկացրել 58 րոպե։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts