Ավարտվեց Սյունիքի մարզի շախմատի տղամարդկանց 26-րդ առաջնությունը, որն անցկացվեց լարված ու հետաքրքիր մ

Written by

in

Ալեն Գևորգյանը՝ Սյունիքի մարզի 26-րդ առաջնության չեմպիոն 

Ավարտվեց Սյունիքի մարզի շախմատի տղամարդկանց 26-րդ առաջնությունը, որն անցկացվեց լարված ու հետաքրքիր մրցապայքարում:

7 խաղափուլերի արդյունքում 6 միավորով մարզի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ալեն Գևորգյանը:

 Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝

1-ին տեղ՝ Ալեն Գևորգյան (Կապան) (6 միավոր)

2-րդ տեղ՝ Սուրեն Գեսյան (Սիսիան) (5.5 միավոր)

3-րդ տեղ՝ Վարդան Մովսիսյան (Սիսիան) (5.5 միավոր)

4-րդ տեղ՝ Արտյոմ Մանուկյան (Ագարակ) (5 միավոր)

5-րդ տեղ՝ Ալեն Ղահրամանյան (Կապան) (5 միավոր)

Հատուկ անվանակարգերի մրցանակակիրներն են՝

Լավագույն ուսուցիչ — Արմեն Վազգենյան (Սիսիան)

Լավագույն վետերան — Վաչագան Շեգունց (Գորիս)

Լավագույն աղջիկ — Աննա Գևորգյան (Սիսիան)

Լավագույն Մ-12 — Նարեկ Թադևոսյան (Սիսիան)

Լավագույն Մ-18 — Մանվել Մանուչարյան (Սիսիան)

Շնորհավորում ենք հաղթողին և մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ առաջիկա մրցաշարերում՝ մասնավորապես Հայաստանի շախմատի տարածաշրջանային առաջնությունում:

Մրցաշարի վերջնական արդյունքներին և ամբողջական աղյուսակին կարող եք տեղեկանալ Chess-Results համակարգում՝

https://s2.chess-results.com/tnr1468597.aspx?lan=1&art=1…

Ֆոտոշարքում՝ պարգևատրման արարողության և մրցաշարի տպավորիչ պահերը:

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company-ին՝ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիային, ինչպես նաև մարզում իրականացվող շախմատային միջոցառումներին լիիրավ աջակցության համար։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *