Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ այլևս հետաքրքիր չհամարի այն՝ Ռուսաստանի դեմ որպես գործիք օգտագործելու հանգամանքը․Մեդվեդև | Քաղաքականություն

Written by

in

Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ այլևս հետաքրքիր չհամարի այն՝ Ռուսաստանի դեմ որպես գործիք օգտագործելու հանգամանքը։ ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Եվրամիությունը և Միացյալ Նահանգները բացարձակապես չեն հետաքրքրվում այս երկրի քաղաքացիների բարեկեցությամբ։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց համար հետաքրքիր լինել որպես Ռուսաստանի դեմ գործիք՝ արևմտյան թևերն անմիջապես կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք գոյություն չեն ունեցել», -հայտարարել է  քաղաքական գործիչը։

Մեդվեդևը կարծիք է հայտնել նաև, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի  խզումը կհանգեցնի խորը ներքին ճգնաժամի Հայաստանում, «և գուցե նույնիսկ ավելի վատ»։

Հուլիսի 28-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (SVR) հայտարարեց, որ Եվրամիությունը պահանջում է, որ Հայաստանը նվազեցնի ռուսական բիզնեսի ներկայությունը հանրապետությունում և խզի մարդասիրական կապերը Մոսկվայի հետ։ Գործակալության տվյալներով՝ նման քայլերը երկրի ԵՄ-ին անդամակցելու պայմաններից մեկն են, գրում են ռուսական լրատվամիջոցները։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *