Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան իրականացվել է երկաթուղային տարանցիկ բեռնափոխադրումների հերթական խմբաքանակի մատակարարումը։
Օգոստոսի 8-ին Բիլյաջարի կայարանից առաքվել է ընդհանուր առմամբ 25 վագոն բեռ․
-
Ցորեն․ 15 վագոն՝ 1049 տոննա ընդհանուր քաշով,
-
Քարածուխ․ 10 վագոն՝ 700 տոննա ընդհանուր քաշով։
Ադրբեջանական տարանցիկ երթուղու գործարկումից ի վեր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ռազմավարական նշանակության խոշորաքանակ բեռ․
-
Հացահատիկ․ ավելի քան 37,000 տոննա,
-
Փայտանյութ․ շուրջ 67,000 տոննա,
-
Պարարտանյութ․ շուրջ 9,000 տոննա,
-
Պրոպան․ 1,136 տոննա,
-
Անտրացիտ․ 414 տոննա,
-
Ալյումին․ 133 տոննա։
Զուգահեռաբար ակտիվորեն զարգանում է նաև երկկողմ առևտուրը․ Ադրբեջանից անմիջականորեն Հայաստան է ներմուծվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք և շուրջ 5,000 տոննա բենզին։
Leave a Reply