Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ AMIO Bank-ի և Yandex Eats-ի անունից տարածվող կեղծ առաջարկը խաբեություն է | Հասարակություն

Written by

in

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը։ Այս մասին զգուշացնում է ՀՀ Կիբեռոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության՝ չարագործները քաղաքացիներին գայթակղում են 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով։

«Գովազդին հավատալով՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով ձեզնից պահանջում են մուտքագրել Ձեր բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։ Սա խաբեություն է, որի նպատակը Ձեր բանկային հաշիվներից գումար հափշտակելն է»,- նշված է իրավապահ մարմնի տարածած հայտարարության մեջ։

Կիբեռոստիկանությունը հորդորում է նմանատիպ կեղծ էջերում անձնական կամ բանկային տվյալներ լրացրած քաղաքացիներին ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը․

  • Սառեցնել հաշիվները․ Անհապաղ զանգահարել բանկ և պահանջեք ժամանակավորապես սառեցնել բանկային հաշիվը։

  • Փոխել գաղտնաբառը․ Անմիջապես փոխել օնլայն բանկինգի մուտքի գաղտնաբառը։

Իրավապահները մեկ անգամ ևս հորդորում են քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, չվստահել սոցիալական ցանցերում հանդիպող կասկածելի գովազդներին և անձնական ու բանկային տվյալները չմուտքագրել չստուգված կայքերում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *