Նուբարաշենի աղբավայրում 29-ամյա աշխատակիցը մահացել է աղբի տակ մնալու հետևանքով | Հասարակություն

Written by

in

Նուբարաշենի աղբավայրում աղբը տրակտորով հրելիս  լցվել է 29-ամյա աշխատակցի վրա, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ աղբավայրի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա դուրս են բերել և մոտեցրել շտապօգնությանը։

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, սակայն տուժածը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով  նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *