Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Էմ Ջի» առևտրային օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում։
Արձանագրվել է
պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 10,
մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի 10,
Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու 2,
առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի 8, հանրային սննդի կազմակերպման 2, բացօթյա առևտրի իրականացման 2 և գովազդի տեղադրման 4 դեպք։
Leave a Reply