Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ |

Written by

in

Երևան քաղաքում օգոստոսի 6-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ը՝ գիշերը և երեկոյան, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 6-11-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ը առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 6-11-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts