Մատվիենկո․ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դեպքում կխախտի ԵԱՏՄ շրջանակում համագործակցության սկզբունքները

Written by

in

Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը։ Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօրվա զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտումը, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։

Մատվիենկոն հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության սկզբունքների խախտում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *