Արամ Վարդևանյանը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Լրագրողները Կարապետյանին հիշեցրել են, որ Վարդևանյանը մի քանի ճամբար է փոխել։ Նախ ՀՀԿ-ական է եղել, հետո՝ Քոչարյանական։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ Սամվել Կարապետյանն ասել է, որ ճիշտ է համարում Վարդևանյանի այն քայլը, համաձայն որի նա դարձել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ։
Խոսելով ՔՊ-ականների կողմից իր՝ «չտես, գյորմամիշ» արտահայտություններին անդրադառնալու փաստին՝ Կարապետյանն ասել է, որ դա վերաբերում էր ոչ թե ՔՊ-ին, այլ՝ իրենից ՀԷՑ-ը խլողներին։
Leave a Reply