Վրաստանի եկամուտների ծառայությունը արձագանքել է մաքսային անցակետերում ադրբեջանական համարանիշներով բեռնատարների վարորդների ձերբակալման մասին հաղորդագրություններին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործակալությունը հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում։
«Բոլոր սահմանային անցակետերում բեռների տեղաշարժը շարունակվում է անխոչընդոտ, և հարցը հետաքննվում է», – ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանով տարանցիկ անցնող բեռնատարների ադրբեջանցի վարորդների խումբը մի քանի շաբաթ է, ինչ չի կարողանում մաքսային ձևակերպումներ կատարել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վարորդները պնդում են, որ մաքսային անցակետերում ուշացումների վերաբերյալ որևէ պաշտոնական բացատրություն չեն ստացել։ Ադրբեջանի դեսպանատունը, իր հերթին, պարզաբանման հարցում է ուղարկել վրացական կողմին։
Leave a Reply