Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան |

Written by

in

«Վաղը ժամը 4-ին Էջմիածնի դատարանում տեղի է  ունենալու մի անօրինակ բան, Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։

«Վաղը մենք Ազգային Ժողովում չենք լինի։ Մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում ժամը 4-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքերի հետ խաղը ունենալու է հետևանքներ։ Վաղը ժամը 4-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *