«ԱԺ-ում իշխանությունը բարեվարքության կանոնները օրակարգ բերեց, բայց երեկ միջադեպը ցույց տվեց, որ եթե անհրաժեշտություն լինի, կարող է լարվածություն ստեղծել։ Չե՞ք բացառում, որ կարող եք բարեկեցության օրակարգից շեղվել և ինչպես 8-րդ գումարման ԱԺ-ում, խոսքն անցնի ձեռքի ուժին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն այս հարցով դիմեց ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։
«Միջադեպը հարթված է, բայց եթե ասում եք, որ կարելի է մեզ վիրավորել, և մենք պետք է շարունակենք մնալ բարեկիրթ՝ ոչ։ Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են, մենք չենք մնալու հեզ ու բարեկիրթ, երբ որ մեզ հարվածում են»,- պատասխանեց Ալեքսանյանը։
«Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ անգամ ավելի շատ հարգանք, մեր նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, կստանան շատ ավելի շատ անհարգալից վերաբերմունք։ Ինձ թվում է՝ շատ պարզ կանոն է, որը պահելը չափազանց հեշտ է և որի պայմաններն առավել շատ հստակ են»,- շարունակեց ՔՊ-ական գործիչը։
Leave a Reply