Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին | Քաղաքականություն

Written by

in

 Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության ընդլայնմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *