Կոչ ենք ուղղում ՀՀ Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչութուն

Written by

in

Կոչ ենք ուղղում ՀՀ Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել Արգենտինայի ազգային եկեղեցական կենտրոնական վարչությունը։

«Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչութունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ամսի 7-ին մեկնարկող դատավարության առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ և դատապարտում է մայր Հայրենիքի տարածքում այս ծանր միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր գործունեությանը և սրբազան առաքելությանը, որ համարում է Սահմանադրության մեջ նվիրագործված պաշտամունքի ազատության, եկեղեցու և պետութեան անջատման ակզբունքների անընդունելի խախտում:

Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց և փորձել լուծել հարցերը փոխադարձ Հարգանքով և մեր ժողովրդի ազգային-հոգևոր ավանդույթններին համապատասխան»,- գրված է հայտարարության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts