Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ-ի հյուպատոսա

Written by

in

Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի բացումը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեռևս 2023 թվականին հայտարարել էր Հյուսիսային Օսիայում Հայաստանի հյուպատոսական գրասենյակ բացելու ծրագրերի մասին։

«Այսօրվա դրությամբ տվյալ հարցը, ինչպես նաև Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցը երկկողմ օրակարգից հանված չէ, սակայն որոշակի ժամկետների մասին խոսելը վաղաժամ է», – ասել է Մամիևը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Վլադիկավկազում ԱԳՆ ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապ է հաստատել Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ Վերին Լարս անցակետում հայկական փոխադրողներին վերաբերող հարցերով, որը մնում է Ռուսաստանը Վրաստանի և հետագայում Հայաստանի հետ կապող ցամաքային միակ երթուղին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *