Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան

Written by

in

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ ՀՀ անվտանգության սպառնալիքների մասին հարցերին։ 

«Մեր սպառնալիքները գալիս են դեռևս անշրջելի չդարձած խաղաղության բացակայությունից։ Ադրբեջանի հետ խաղաղության բացակայությունը միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար»,– ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար սպառնալիք է նաև Թուրքիայի հետ փակ սահմանը և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։

«Ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև անմիջական հարևան ունենալ և այդ հարևանի հետ ունենալ փակ սահման՝ առնվազն տնտեսական սպառնալիք է։ Չունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ՝ նույնպես սպառնալիք է»,– նշել է ԱԺ նախագահը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հարցին, թե արդյոք Ռուսաստանն է սպառնալիք Հայաստանի համար, Ռուբինյանը հակադարձել է. արդյոք արդար և գործընկերային է այն, որ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայ տնտեսավարողների նկատմամբ, իսկ նրանց արտադրանքը հայտարարվել է ստանդարտներին չհամապատասխանող։

«Մեր ու ձեր տարբերությունն այն է, որ մենք տեսնում ենք սպառնալիքները և փորձում ենք լուծումներ գտնել, իսկ դուք տեսնում եք դրանք և որոշում եք «կթել» այդ սպառնալիքները»,– հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts