Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով

Written by

in

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործող ռեժիմի անդամներ, հակահայ ադրբեջանական թեզերը տիրաժավորել ու կյանքի է կոչել ՔՊ-ն՝ իր առաջնորդի գլխավորությամբ։
Ռեժիմի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, պնդում են, որ ընդդիմությունը տիրաժավորել է հակահայ ու ադրբեջանական նարատիվներ։
Այստեղ են ասել՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։
Իսկ իրականում ամեն բան շատ պարզ է։
Ո՞վ է Ալիևի պահանջից հետո ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։
ՔՊ-ի առաջնորդը։
Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով հալածանք սկսել Արցախի հերոսների ու ազգային ուժերի դեմ։
Իշխող ռեժիմը։
Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի պահանջով համաձայնվել կազմալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։
Իշխող կառավարիչները։
Ո՞վ և ովքե՞ր են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խոսքից հետո արշավ սկսել Հայ Եկեղեցու ու Վեհափառի դեմ։
Գործող ռեժիմն ու նրա կառավարիչը։
Ո՞վ և ովքե՞ր են, հետևելով թուրք-ադրբեջանական խոսույթին, հրաժարվել Հայոց պահանջատիրությունից։
Գործող ռեժիմի ներկայացուցիչները։
Շարքը երկար է…
Փաստերն ավելի խոսուն են, իսկ փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *