Թող չմտածեն, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է խլել այս գրիչը. խլել եք, որովհետև nւժայիններն են ձերը. Դավիթ Ղազինյան

Written by

in

Իշխանությունը ձերն է, դրա համար եք խլում, այլ պարագայում դուք մեզնից ոչ մի բան չեք կարող խլել: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ խոսելով ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցած գործընթացների մասին:

«Հանկարծ որևիցե մեկը թող չմտածի, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է այս գրիչը խլել:

Խլել եք, որովհետև ուժայիններն են ձերն ու մենք չենք լռել, ուղղակի դա է: Եթե Ազգային ժողովը որոշում է, որ միանձնյա ինչ-որ մեկը ինչ-որ բան պետք է անի, կներեք, դրա դեմ արդեն հակասահմանադրական ճանապարհներն են գալիս, որին ես դեմ եմ»,-նշել է Դավիթ Ղազինյանը:

Հիշեցնենք, որ ընթանում է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *