Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

Written by

in

Իսրայելի՝ այսպես կոչված «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու մտադրության մասին հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Բաքվում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա ընդգծել է, որ եղբայրական Թուրքիայի շահերն Ադրբեջանի համար մնում են անվերապահ առաջնահերթություն և «կարմիր գիծ»։

«Նախագահի հանձնարարությամբ մենք իսրայելական կողմի ուշադրությանն ենք հասցրել, որ նման որոշումը չի համապատասխանում պատմական իրականությանը և անարդար է: Իսրայելը լրջորեն է վերաբերվել Ադրբեջանի դիրքորոշմանը: Մենք կարծում ենք, որ այս օրինագծի առաջխաղացումը կանխվել է», — նշել է Հաջիևը:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցին.

«Հայաստանի Սահմանադրությունից պետք է բացառվի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող հոդվածը»:

Նրա խոսքով՝ ստացվող ազդանշանները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը:

«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները կբացառվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը խոչընդոտներ չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե-ֆակտո խաղաղ իրավիճակ», — ասել է Հաջիևը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *