Երեկ գայլերը հարձակվել են Քարահունջ գյուղի և Գորիս քաղաքի բնակիչների վրա, ինչի հետևանքով վեց մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատմել է, որ գայլի հարձակման հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նաև երեք տարեկան Դավիթը:
Նրա խոսքով՝ ողբերգությունից հաջողվել է խուսափել 21-ամյա Գուրգեն Մալինցյանի ջանքերի շնորհիվ, որը մենամարտի է բռնվել կենդանու հետ և փրկել տղայի կյանքը: «Դրանից հետո գայլը հարձակվել է մեկ այլ երեխայի վրա, որի կյանքը նույնպես հաջողվել է փրկել Մալինցյանի գործողությունների շնորհիվ. վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել մեջքի և ձեռքերի շրջանում»,- պատմել է Խաչատրյանը:
Leave a Reply