Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան

Written by

in

«Ինչքա՞ն շահաբաժին է վճարել «Հայփոստ» ընկերությունը պետական կառավաման հանձնելուց հետո»,-ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Կոնջորյանն ի պատասխան նշեց, որ իր կինն է «Հայփոստ» ընկերության տնօրենը, ոչ թե ինքը, ընկերության օպերացիոն աշխատանքներին չի խառնվում։

«Ես իրավասու չեմ այդ հարցեին պատասխանել։ Այս քննարկումն իմ թեկնածության մասին է»,-ասաց Կոնջորյանը։

Արձագանքելով  ՔՊ-ական պատգամավորին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ այս իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմքն է նաև «Հայփոստ» ընկերությունը։

«Պետական կառավարում ստանձնելուց հետո «Հայփոստ»-ը ՀՀ-ին վճարել է 0 դրամ դիվիդենտ, ավելացրել է բազմաթիվ կետերով սակագները, այն բանից հետո երբ այն վերցվել է  ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանից։ Հիմա գլխավոր հարցը, դուք վերցնում եք ընկերությունները մասնավոր կառավարիչներից, սեփականատերերից, կառավարում եք, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին, սա ձեր տնտեսական քաղաքականության դեմքն է»,-ասաց Կարապետյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts