Սյունիքում վերականգնվել է 136.7 մլն դրամ․ դատարան է ուղարկվել 44 ծանր և առանձնապես ծանր հանցագործության քրեական վարույթ

Written by

in

 Սյունիքի մարզում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ:

 

Մասնավորապես՝ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, ի թիվս այլնի, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով, վերջնական դատական ակտերով, Մեղրի համայնքին վերադարձվել է 7․13244 հա մակերեսով 1 միլիոն 416 հազար դրամ կադաստրային արժեքով 6 հողամաս: Նույն ժամանակահատվածում, դատախազական ներգործության արդյունքում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակներում, Կապան և Սիսիան համայնքներին է վերադարձվել Վ.Սարգսյանի անվան զբոսայգում և «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0․26912 հա մակերեսով, 5 միլիոն 152 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5 հողամաս։

 

Մանրամասները՝ մեկնաբանություններում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts