«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

Written by

in

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Օգոստոսի 2-ից մեկնարկել են ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։ 

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը։

Առաջին նիստի ընթացքում պատգամավորները սկսել են Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանում ներկայացվածություն ունեն իշխող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ) և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) դաշինքները։       

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts