Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածուն

Written by

in





«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանի թեկնածությունը քննարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնի համար։ Նա կարող է փոխարինել գործող նախարար Մխիթար Հայրապետյանին։

Թադևոսյանը ղեկավարում է ռազմավարական նշանակություն ունեցող «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը 2024 թվականի վերջին փոխանցվել է ՀՀ կառավարությանը։ Ընկերությունը կապի ծառայություններ է ապահովում Հայաստանից մինչև Եվրոպա, Ասիա, Աֆրիկա և այլ տարածաշրջաններ։




դիտվել է 416 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *