Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները։
Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացման ծրագրերին:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք արդյունավետ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»։
Leave a Reply