ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ջանքեր կգործադրվեն՝ պարզելու համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է «Европейская правда»-ն, այս մասին Ռուբիոն հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ մոտ ապագայում ակնկալվում է դիվանագիտական ջանքերի ակտիվացում՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու նպատակով։
«Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք ականատես կլինեք որոշակի ջանքերի, որոնք ուղղված կլինեն պարզելու՝ արդյոք մեզ կհաջողվի վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին»,-ասել է Ռուբիոն։
Leave a Reply