ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

Written by

in

ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին պոկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,– ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Վասիլևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։

«Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ բազմադարյա հեռանկարով, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը ձևավորվել է չափազանց բարդ, երբեմն էլ արյունալի պայմաններում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե պատմության երկար տարիների ընթացքում ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը, միանշանակ է և ակնհայտ»,– հավելել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանը և ԱՄՆ-ն անցկացրին խաղաղապահ ուժերի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» (Eagle Partner 2026) զորավարժությունները։ Դրանց առաջին անգամ մասնակցեցին նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերը։

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այս զորավարժությունների անցկացումը` նշելով, որ ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը։

arm.sputniknews.ru

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts