ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին

Written by

in

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Քուվեյթի «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայում գտնվող կործանիչների անգարների, արբանյակային կապի համակարգերի և սարքավորումների պահեստների վրա հարձակման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի «Ահմադ ալ-Ջաբեր» բազայում տեղակայված կործանիչների օդանավակայանին, արբանյակային կապի համակարգերին և սարքավորումների պահեստներին», – ասվում է IRNA գործակալության հրապարակած՝ ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Քուվեյթում գտնվող ավիաբազան կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի կողմից իրականացվող օդային հետախուզության և աջակցության գործողություններում և հանդիսանում է ամերիկյան բանակի համար օդային աջակցության ապահովման առանցքային կենտրոններից մեկը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *