Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել

Written by

in





Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պաշտոնից ազատելու հարցը։ Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում։

Նախագծի համաձայն՝ Սահակյանը պաշտոնից կազատվի հուլիսի 31-ից։ Որպես իրավական հիմք նշված է «Տարածքային կառավարման մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ մարզպետն ազատվում է պաշտոնից, եթե հրաժարական է ներկայացրել։




դիտվել է 159 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *