Հնդկաստանում ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 78-ի

Written by

in

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 78-ի։ Ավելի քան 300 հազար բնակիչ շարունակում է մնալ աղետի գոտում։ Ջրի տակ է անցել 551 բնակավայր։ Ամենաբարդ իրավիճակը պահպանվում է Չարայդեո շրջանում, որտեղ տարերային աղետից տուժել է ավելի քան 137 հազար մարդ։

Ջրհեղեղները վնասել են ճանապարհները, բնակելի տները, դպրոցներն ու այլ ենթակառուցվածքներ։ Ջրհեղեղից տուժած շրջաններում ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է, սակայն ավերածությունների պատճառով շատ բնակիչներ դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց տները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts