Կառավարության հուլիսի 30-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տնտեսության տարբեր ճյուղերի աջակցության ծրագրերի մասին։
«Մենք այսօր ասում ենք, որ աշխարհի ծովերի և օվկիանոսների ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկրին ձուկ ենք արտահանում։ Սա ինչ է նշանակում։ Չէ, գոհ եմ, բայց մենք ինչքան ջուր ենք վատնում և ինչքան ձուկ ենք արտահանում»,- ասել է վարչապետը և հավելել, որ պետք է ստանդարտի մեջ դնել։
«Էլ չեմ ասում որակի հետ կապված խնդիրները։ Անձնական իմ փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա։ Պատահում է, որ ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը հոսում են՝ տարօրինակ ու անտրամաբանական»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում սննդի որակի խնդիրներին պետք է անդրադառնալ։
Leave a Reply