Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ

Written by

in

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել ահաբեկչությանը օժանդակելու գործով։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնից։

«Նա հայտարարվում է միջազգային հետախուզման մեջ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Դուրովին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանը օժանդակելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1-րդ մաս)։ Այդ հոդվածով նախատեսված պատիժը 7-ից 15 տարվա ազատազրկումն է։

ԱԴԾ-ում պարզաբանել են, որ Telegram-ի վարչակազմը չի հեռացրել այն ալիքները, խմբային զրույցներն ու բոտերը, որոնք, ըստ ծառայության, օգտագործվում են ուկրաինական հատուկ ծառայությունների, ինչպես նաև ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների կողմից՝ Ռուսաստանում դիվերսիաներ, ահաբեկչական գործողություններ և զանգվածային սպանություններ իրականացնելու նպատակով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *