Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ 20 տարի ղեկավարելուց հետո հեռանում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Նա գրել է, որ 2006-ին ստանձնելիս ոլորտը ծանր վիճակում էր՝ առանց ազգային հավաքականների, կանոնավոր առաջնությունների և զարգացման համակարգային ծրագրերի, ու ամեն ինչ սկսվել է զրոյից։
Ռոստոմյանի խոսքով՝ այժմ ֆեդերացիան կայացած և զարգացող է՝ մարտունակ ազգային հավաքականներով, բազմաթիվ տարիքային առաջնություններով, միջազգային համագործակցությամբ և նվիրված թիմով։ Նա շնորհակալություն է հայտնել ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և հաջողություն է մաղթել նոր նախագահին, գործադիր կոմիտեին ու թիմին։
Leave a Reply