Թեհրանն ու Կիևը քննարկել են իրանական նավի վրա հարձակումը

Written by

in

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ հեռախոսազրույցում ընդգծել է՝ իրանական քաղաքացիների կամ Իրանի շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան վստահեցրել է, որ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և Կիևը շահագրգռված չէ լարվածության հետագա սրմամբ։

«Իրանը նույնպես շահագրգռված չէ լարվածության սրմամբ, սակայն ես հստակ հայտարարել եմ, որ մեր քաղաքացիների կամ շահերի վրա ցանկացած հարձակում անընդունելի է։ Պատճառված վնասը և կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն»,- նշել է Արաղչին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *