Հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը․ Աբրահամյան

Written by

in

Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայությունը էական ազդեցություն ունի Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունների վրա, գրել է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

«Սկսած ռեգիոնալ «նայողներից» մինչև տարածաշրջանային նախագծեր՝ տարբեր քաղաքական ազդեցությունների են ենթարկվում, որի պարագայում կանխատեսելիության գործոնը բավականին նվազ է:
Դեռ դժվար է ասել, թե ով ինչքան կշահի կամ որքան կկորցնի, բայց մի բան ակնհայտ է` արկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու:

ՀՀ կառավարիչն այս ամենը հրաշալի գիտակցում է, սակայն նրան կառավարողները ելնում են ոչ թե ՀՀ առաջնահերթություններից, այլ սեփական շահերից:

Իսկ սրանց ներսում մի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը», — նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *