Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային այցով եղել է Արծվանիկ և Կաղնուտ գյուղական բնակավա

Written by

in

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՅՑԸ՝ ԱՐԾՎԱՆԻԿ ԵՎ ԿԱՂՆՈՒՏ ԳՅՈՒՂԵՐ

Կիրակի օրը՝ հուլիսի 26-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային այցով եղել է Արծվանիկ և Կաղնուտ գյուղական բնակավայրերում։

Արծվանիկ գյուղում համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցների հետ, հետաքրքրվել գյուղում աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող առկա հարցերով, միաժամանակ հատուկ ընգծել, որ վարչական ղեկավարի ժամանակավոր բացակայությունը որևէ կերպ չպետք է անդրադառնա գյուղի բնականոն կենսագործունեության վրա։

Աշխատանքային այցը շարունակվել է Կաղնուտ գյուղական բնակավայրում, որտեղ համայնքի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, ջերմ և անմիջական զրույց ունեցել, լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։

Նշենք, որ կաղնուտեցիներին անհանգստացնող առաջնահերթ հարցերից մեկը՝ ճանապարհի բարեկարգման խնդիրը, արդեն իսկ լուծում է ստացել․ օրերս ավարտին են հասցվել Արծվանիկ գյուղից դեպի Կաղնուտ տանող ճանապարհի հարթեցման աշխատանքները, ինչի արդյունքում զգալիորեն բարելավվել է ճանապարհի անցանելիությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *