Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Written by

in

Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

«Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան, ինչի արդյունքում նախկին հակամարտությունը կարգավորվել է», – նշել է  Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ «այդ համատեքստում պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև քննադատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները՝ կապված նախկին հայ-ադրբեջանական հակամարտության, Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի թեմաների հետ։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Զախարովայի գնահատականները «իրականության խեղաթյուրում են»։

Նրա խոսքով՝ Ղարաբաղը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս, ուստի Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցը բարձրացնելը, ինչպես նաև այն կապել Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հետ, հակասում է հենց Ռուսաստանի նախկին պաշտոնական դիրքորոշմանը և անհիմն է։

Հաջիզադեն նաև հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան, ինչի արդյունքում, ըստ նրա, նախկին հակամարտությունը կարգավորվել է։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *