Կա ահազագ՝ զինծառայող է դաժան ծեծի ենթարկվել, ՊՆ-ն հերքում է․ մանրամասներ

Written by

in

Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն. նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Այս մասին գրել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, հուլիսի 22-ին, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդռում եմ ՄԻՊ Anahit Manasyan-ին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը, առանց շատ մանրամասների»,-  գրառել է իրվապաշտպանը։

Պաշտպանության նախարարությունը արձագանքել է՝ հերքելով  տարածված լուրը։

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։

Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝  նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *