Արայիկ Հարությունյանը հրաժեշտ է տվել թիմին, Փաշինյանի հետ դեռ չի հանդիպել

Written by

in

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գնացել է կառավարություն, հրաժեշտ է տվել իր թիմին:

Ըստ լրատվամիջոցի՝ կառավարությունում լարված մթնոլորտ է, Արայիկ Հարությունյանի թիմակիցները ևս տեղյակ չեն, թե ինչ անեն` ազատման դիմումներ ներկայացնեն, թե սպասեն:

Արայիկ Հարությունյանը դեռ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Փաշինյանն արձակուրդում է: Ի դեպ, կառավարությունում արդեն հայտնի է, որ Լիլիթ Մակունցը կնշանակվի Հարությունյանի փոխարեն։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *