Տարբեր, բայց միևնույն ժամանակ՝ անբաժանելի աշխարհներ։
Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից է։ Նորագույն տեխնոլոգիաները փոխում են հանքարդյունաբերության ապագան՝ բարձրացնելով արդյունավետությունն ու արտադրողականությունը, ամրապնդելով աշխատանքի անվտանգությունը և նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
Բայց այս կապը միակողմանի չէ։ Հանքարդյունաբերությունն է ապահովում այն նյութերը, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհը՝ սմարթֆոններից ու համակարգիչներից մինչև տվյալների կենտրոններ և արհեստական բանականության ենթակառուցվածքներ։ Սա փոխկապակցվածության և փոխլրացման շրջան է։ՏՏ-ն զարգացնում է հանքարդյունաբերությունը, իսկ հանքարդյունաբերությունը՝ ՏՏ աշխարհը։
Leave a Reply