«Հրապարակը» հաղորդում է․
ՆԳՆ ոստիկանությունը 5 օր առաջ հայտնեց, որ բացահայտվել է Արագածոտնի մարզի Մելիքգյուղում շուրջ 4 ամիս առաջ կատարված սպանությունը։ Ըստ ոստիկանության՝ մարտին կենցաղային վիճաբանության ժամանակ 25 և 20 տարեկան եղբայրները գրտնակով սպանել են իրենց 56-ամյա մորը, ապա դին թաքցրել հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության հողաշերտի տակ։ Հուլիսի 22-ին, կնոջ անհետացման մասին հաղորդումից հետո, եղբայրները ձերբակալվել են, նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։ Դին հայտնաբերվել է նրանց մատնանշած վայրում։
Պարզվում է` իրականությունը այլ է. Կնոջը սպանել է կրտսեր որդին` 20-ամյա Էրիկը. ծխախոտ օգտագործելու հարցի շուրջ վիճել է մոր հետ, վերջինս, ըստ տղայի, թոնրի երկաթով հարվածել է իրեն, որից հետո էլ նա գրտնակի հարվածներով սպանել է մորը։
Պարզվում է նաև, որ ավագ որդին ընդհանրապես կապ չունի ողբերգական դեպքի հետ, ինչպես ներկայացրել էր ՆԳՆ-ն, նա գյուղում չի եղել, ավելին` տևական ժամանակ է հեռացել է համայնքից։
Մեր տեղեկություններով` դատարանը չի կալանավորել մորը սպանած Էրիկին, պատճառը` հոգեկան առողջական վիճակն է։ Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցում են. «1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից):
Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Leave a Reply